Tert.am-ը գրում է.

Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ աղբյուրի հղումով:

Աղբյուրի համաձայն՝ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց:

Նախնական տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել