Tert.am-ը գրում է.
Հորմուզի նեղուցում 5 զինված իրանական նավ փորձել է կանգնեցնել բրիտանական լցանավը, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ աղբյուրի հղումով:
Աղբյուրի համաձայն՝ բրիտանական նավն իրանական կողմից հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ դուրս է եկել Պարսից ծոցից և ուղևորվել դեպի Հորմուզի նեղուց:
Նախնական տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները հետապնդելով հասել են նավին՝ հրամայելով փոխել ուղղությունը: Դրան ի պատասխան բրիտանական կողմը պահանջել է, որ իրանական ուժերը չխանգարեն իրենց, բանավոր նախազգուշացում է հնչեցրել և դեպի իրանական լցանավն ուղղված զենք ցուցադրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ