Վերջին 50 տարվա ընթացքում 16-30 տարեկան կանայք սկսել են 3 անգամ ավելի շատ էրոտիկ երազներ տեսնել: Նման տվյալներ է հրապարակել Psychology & Sexuality ամսագիրը Գերմանիայի Գրայբուրգի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքներով: Այդպիսով՝ տղամարդիկ և կանայք էրիոտիկ երազներ են տեսնում հավասարաչափ:
Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել 16-92 տարեկան 2907 մարդկանց շրջանում: Տղամարդկանց և կանանց 18%-ն էրոտիկ բնույթի երազներ է տեսնում, որոնցում առկա են ֆլիրտ և համբույրներ:
16-30 տարեկան անձնանց շրջանում նման բնույթի երազներ են տեսել տղամարդկանց 25%-ն ու կանանց 22%-ը: Հատկանշական է, որ նման երազներ են տեսնում հաճախ սպորտի կամ քաղաքականության մասին երազներում:
Վերջին տասնամյակներին էրոտիկ երազներ տեսնող կանանց թվի աճը գիտնականները բացատրում են ֆեմինիստուհիների ակտիվությամբ: