Tert.am-ը գրում է.

19:17

Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 
 
19:10

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է:

18:22

Երևան ՋԷԿ-ը վերագործարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

16։53 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, վթարն ուղղակի խոշոր է եղել, 1 ժամվա ընթացքում ամբողջ հանրապետությունում էներգամատակարարումը կվերականգնվի։ Նրա խոսքով՝ անհանգստանալու որևէ բան չկա։ «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ կարող ունենալ: Վթարն ուղղակի խոշոր է եղել, ամենախոշորը 2013 թ-ից սկսված: Տատանումները մեծ են եղել, դա ամբողջ էներգահամակարգի վրա ազդել է»,– ասաց նա:

16։34

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում այսօր տեղի ունեցած վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլեկտրաէներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։

«Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։

Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»,– գրել է Տիգրան Ավինյանը և գրառմանը կցել հետևյալ պատկերը։





16։27

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»:


16։06

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանդես է գալիս շտապ մամուլի ասուլիսով՝ կապված հանրապետությունում էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել