Ամերիկյան դատարանը պետդեպարտամենտի նախկին աշխատակցուհի Քենդիս-Մարի Քլեյբորնին 40 ամսվա ազատազրկման և 40.000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի է դատապարտել:
Կինը մեղադրվում է չինական հետախուզությանը գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ, գրում է RG-ն:
Հետաքննության համաձայն, 63-ամյա դատապարտյալը, պետդեպարտամենտում աշխատելու ժամանակ թաքցրել է իր կապերը Չինաստանի գործակալների հետ և նվերների դիմաց նրանց է տրամադրել ներքին տեղեկատվությունը:
Քլեյբորնը ձերբակալվել է երկու տարի առաջ, ըստ նախնական մեղադրանքի նրան մինչև 25 տարի ազատազրկում էր սպառնում: 2019 թ.-ի ապրիլին կինն իրեն մեղավոր է ճանաչել ՉԺՀ հետախուզության հետ համագործակցության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



