Հետաքրքիր է, ինչ-որ մեկը մնացե՞լ է, որ դեռ հավատում է, որ ԲՀԿ-ն մոտակա միլենիումում խոսքերից կանցնի գործի ու եթե ոչ ընդդիմությանը, ապա գոնե այլընտրանքին հարիր գործունեություն կծավալի, թե՞ կշարունակի հանդես գալ անկապ գոռգոռացող ՀՀԿ-ի կցորդի դերով:
Ինքներդ դատեք, ինչ ընտրությունները վերջացել են, ԲՀԿ-ն ոչ մի լուրջ բան չի արել, որ կարելի լիներ ընկալել որպես ՀՀԿ-ի հետ դիմակայության դրսևորում: Չի արել ԱԺ-ի ԲՀԿ-ական խմբակցությունը, չի արել Երևանի ավագանու ԲՀԿ-ական սեգմենտը... Մենակ մեկումեջ տարբեր մանր-մունր ԲՀկ-ականներ կարոող են ինչ-որ մաղձոտ ակնարկ անեն ՀՀԿ-ականների մասին, այն էլ` միջին օղակից ավելի բարձր դիրք չգրավող:
Փոխարենը` նույն ավագանին ու պատգամավորական խմբակցությունը միահամուռ կողմ են քննարկել ՀՀԿ-ի առաջարկների մեծ մասին, իսկ Ծառուկյանը շարունակել է իր համար բարի դարձած ավանդույթը՝ Սերժ Սարգսյանին օդանավակայանում ճամփել-դիմավորելը:
Անձամբ ինձ համար միակ մխիթարանքը նրանում է, որ այս 2 տարվա մեջ ես ոչ մի անգամ, ոչ մի վայրկյանով չհավատացի, որ ԲՀԿ-ն երբևիցե շեղվել էր ՀՀԿ-ի հավատարիմ ծառան լինելու իր կուրսից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/325942317539539?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել