Tert.am-ը գրում է.

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Լուսացույցներով կարգավորվող խաչմերուկներին երթևեկության կանոնակարգման վերաբերյալ Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից պարզաբանում խնդրեց, որտեղից հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում: 

«Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Ճանապարհային ոստիկանությունն էլ վերահսկում է երթևեկությունը և կատարում է անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», -ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել