Հոսանքի անջատումներով պայմանավորված Երևանում որոշ լուսացույցներ չեն աշխատում, ՃՈ-ն կատարում է անհրաժեշտ աշխատանքներ. Էդգար Ջանոյան


16:15 , 10 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Լուսացույցներով կարգավորվող խաչմերուկներին երթևեկության կանոնակարգման վերաբերյալ Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից պարզաբանում խնդրեց, որտեղից հայտնեցին, որ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում: 

«Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: Ճանապարհային ոստիկանությունն էլ վերահսկում է երթևեկությունը և կատարում է անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», -ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ