Թերթը գրում է շրջանառվող այն տեղեկության մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի կապակցությամբ մեղադրանքը շուռ է գալու Բուդաղյան եղբայրներից մեկի` գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա:
Թղթակիցն այս կապակցությամբ զրուցել է Բուդաղյանների երրորդ եղբոր` Արայիկ Բուդաղյանի հետ:
Լրագրողի հարցին, թե Բուդաղյանների և Սուրեն Խաչատրյանի միջև թշնամական, լարված հարաբերություններ եղել են, Արայիկ Բուդաղյանը պատասխանել է.
«Նա իր բնույթով թշնամու նման մարդ է, իսկ թշնամու հետ չի կարելի լավ կամ վատ հարաբերություններ ունենալ: Արտահայտված թշնամանք, համենայն դեպս, եղբայրներիս կողմից չի եղել»:
Իսկ այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն խոսակցությունները, որ Բուդաղյաններն իրենք են ուզում վրեժխնդիր լինել, Արայիկ Բուդաղյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում և չեմ էլ պատրաստվում դիմել անօրեն քայլերի»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք Հետաքննություն» օրաթերթի` 26.06.2013թ. համարում: