Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Եկատերինբուրգ քաղաքում հանդիպել է Սիրոպյատովների բազմանդամ ընտանիքի հետ, որոնց հետ ծանոթացել էր այս տարվա մայիսին՝  «Ծնողական փառք» շքանշանի հանձնման արարողության ժամանակ, հայտնում է «Սպուտնիկ» գործակալությունը:

Սվերդլովսկի մարզից Մաքսիմ և Լիլիա ամուսինները 9 երեխա ունեն: Ամենափոքրը, որն, ի դեպ, Պուտինի անվանակիցն է, օրերս արել է իր առաջին քայլերը: Պուտինը փոքրիկ Վովային թխուկ է հյուրասիրել, որը երեխան հաճույքով կերել է:

«Ես կարծում էի՝ թուղթը կուտի»,- կատակել է նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել