Ամռանը զովանալ կարելի է նաև ըմպելիքների միջոցով: Ահա մի քանի մրգային կոկտեյլներ, որոն կօգնեն փոքր-ինչ թեթևացնել տապը:
Կիվիով կոկտեյլ
Բաղադրիչներ՝
- կիվի – 1 հատ
- կիտրոն – 2 շերտ
- մաղադանոս – 7-10 ճյուղ
- անանուխ – 6-8 ճյուղ
- ջուր գազավորված – 100մլ
- մեղր – 1-2 թ/գդ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
- Մաքրում և կտրատում ենք կիվին:
- Կտրատում ենք նաև կիտրոնը առանց կեղևազրկելու:
- Բլենդերի մեջ ենք լցնում կիվի և կիտրոնի շերտերը, մաղադանոսը, անանուխի տերևները, ապա՝ մեղրը՝ ցանկության դեպքում: Ավելացնում ենք գազավորված ջուրը և ստացված զանգվածը խառնում բլենդերում:
- Կոկտեյլը լցնում ենք բաժակի մեջ, ձևավորում կիվիի շերտով և անանուխի ճյուղով:
Բանանով շոկոլադե կոկտեյլ
Բաղադրիչներ՝
- կաթ – 500մլ
- բանան – 1 հատ
- վանիլին – 1 պտղունց
- շոկոլադ կաթնային – 50 գ
- դարչին – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Տաքացրեք կաթը, ավելացրեք վանիլինը:
- Բլենդերում խառնեք բանանը:
- Ապա բանանի ստացված խառնուրդը լցրեք եռացող կաթի մեջ:
- Ավելացրեք կտրատված շոկոլադը, լավ խառնեք մինչև միատարր զանգվածի ձևավորումը:
- Կոկտեյլը տաք վիճակում լցրեք բաժակների մեջ, վրան ցանեք դարչինը և մատուցեք:
Խնձորով կոկտեյլ
Բաղադրիչներ՝
- օղի – 100մլ
- հյութ խնձորի – 200մլ
- դարչին – 1/4 թ/գ
- սառույցի խորանարդիկ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Գրաֆինի մեջ լցրեք օղին, խնձորի հյութը:
- Ապա շաղ տվեք դարչինը: Լավ խառնեք և թողեք՝ այդպես մնա 1 ժամ, որպեսզի կոկտեյլն ամբողջությամբ հագենա դարչինի բույրով:
- Պատրաստի կոկտեյլն անցկացրեք մանր մաղի միջով, որպեսզի ազատվեք նստվածքից:
- Լավ խառնեք կոկտեյլը, ապա լցրեք բաժակների մեջ և մատուցեք սառույցի խորանարդիկների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել