Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, գրում է ria.ru-ն:

«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:

Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: 

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել