«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով». Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը


18:00 , 9 հուլիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, գրում է ria.ru-ն:

«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը լրագրողներին:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:

Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: 

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ