Աչքերի վրա գեղեցիկ սլաքները վիզաժի արվեստի իսկական ստեղծագործություն է:
Իդեալական սլաքները պետք է ոչ միայն նույն երկարությունն ու նույն հաստությունն ունենան, այլև նեղանան ու լայնանան երկու կոպերի նույն մասում:
Ստանդարտից թեթևակի շեղումն անգամ կփչացնի ամբողջ տպավորությունը:
Աչքերի վրա գեղեցիկ սլաքներ նկարելու սխեմաներ կարելի է գտնել բազմաթիվ բյութի բլոգներում՝ լուսանկարների կամ տեսագրված դասերի ձևով:
1. Եթե դուք նոր եք սովորում վիզաժի արվեստը, ավելի լավ է սովորական աչքի մատիտ ընտրեք։
2. Սլաքները «մերկ» կոպի վրա մի նկարեք․ դրանք գռեհիկ տեսք կուեննան: «Գլյանցային» շպարի տպավորություն ստեղծելու համար կոպերի վրա պետք է նախապես ստվերաներկ քսել: Արդեն նկարված սլաքների վրայից էլ է պետք մեկ անգամ ևս ստվերաներկ քսել․ դրանից տպավորությունն ավելի կուժեղանա:
3. Աչքերի վրա գեղեցիկ սլանքներ նկարեք միայն սեղանի վրա արմունկը հենած դիրքում, դա թույլ կտա հավասար ու հստակ գիծ քաշել: Իսկ առանց ձեռքը հենելու սլաքներ նկարելը նույնիսկ պրոֆեսիոնալի համար անիրագործելի խնդիր է: