Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը իր առաքելությունը դարձնել:

Նշենք, որ հայկական արմատներով հեռուստաաստղը վերջին ժամանակներս զբաղվում է իրավաբանական հարցերով և քրեական արդարադատության բարեփոխման խնդիրներով: 

Նա հայտնել է պարբերականին, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Հայոց ցեղասպանության թեմայի վրա, և որ այն քննարկելու համար արդեն հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ հրեական ծագում ունեցող Ջարեդ Քուշներին:

«Ցանկանում եմ դա իմ առաքելությունը դարձնել: Հայրիկս շատ կհպարտանար»,- ասել է Քարդաշյանը՝  նկատի ունենալով ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել