Armeniasputnik.am-ը գրում է.

Հաղորդավարուհու խոսքով` հեռուստաալիքի հետ կապ ունեցող Միխեիլ Սաակաշվիլին հանցագործ է. նա պետք է դատապարտվի վրացի ժողովրդի հետ այդպես վարվելու համար։

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի Ռուսաստանի նախագահից, Telegram–ում գրել է «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն, հայ–վրացական ծագումով ռուսաստանցի հաղորդավար Թինա Կանդելակին։

Նրա խոսքով` «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որի հետևում կանգնած է Միխեիլ Սաակաշվիլին «այնքան է ցածրացել, որ անհնար է ավելի ներքև իջնել»։


«Իր հաղորդումներից մեկի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային բառապաշարով վիրավորել է իմ երկրի նախագահին, ինչպես դա անում են առավել նողկալի ծայրահեղականները, որոնք կանգնած են Վրաստանում ամենադաժան հանցագործությունների հետևում։ Կարծում եմ` ոչ միայն «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, որը հուլիսի 18–ին պետք է վերադարձվեր իր օրինական տիրոջը, պետք է ներողություն խնդրի։ Մեր նախագահի հանդեպ նման պահվածքի համար, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Վրաստանի ղեկավարությունը», – գրել է Կանդելակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել