Առցանց գնումների Amazon կայքի հիմնադրի՝ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի սիրտն ազատ է պաշտոնապես։ Նա վերջնականորեն ամուսնալուծվել է կնոջից՝ Մաքենզիից։ Նրանց բաժանումը եղել է Վաշինգտոնի դատարաններից մեկում, բայց դատական գործընթացը ծանր չի եղել։

Ի սկզբանե զույգը պայմանավորվել էր ամուսնալուծության մասին ու որոշել դրանից հետո ամեն մեկին բաժին հասնող հարստությունը։ Մաքենզիին բաժանումից հետո հասնելու էր զույգի հարստության մոտ 25 տոկոսը՝ 38,3 միլիարդ դոլար։

Եվ նույնիսկ այդ «փոքրիկ» շահաբաժնով նա այուսհետ կդառնա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 22-րդ հորիզոնականի տիրակալը։

Նրա ամուսինը, չնայած այդքան միլիարդներ կորցնելուն, կշարունակի գլխավորել այդ ցանկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել