Նախագահ, վարչապետ կամ, առհասարակ, պետության գլուխ լինելը ոչ մի դեպքում չի երաշխավորում երիտասարդ մնալն ու թարմ տեսք պահպանելը։
Ընտրական քարոզարշավները, քաղաքական համաձայնությունները, երկար օրերը, բարդ որոշումները միայն մի քանիսն են այն բաների, որոնց առնչվում են առաջնորդներն առօրյայում։
Ձեզ ենք ներկայացնում տարբեր պետությունների առաջնորդների, որոնք ծերացել են իրենց աշխատասենյակներում ընտրվելուց հետո։
Թագուհի Էլիզաբեթ II-ը չի ընտրվել, սակայն նա աշխարհում ամենաերկար ղեկավարած միապետն է։ Ձախ լուսանկարում նա 30 տարեկան է՝ 1957 թ.՝ թագուհի դառնալուց հինգ տարի անց։ Աջ լուսանկարում թագուհու տեսքն է այսօր. նա դեռ լայն ժպտում է։

Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման իշխանության է եկել 1979 թ. ռազմական հեղաշրջումից հետո։ Իսկ աջ լուսանկարն արվել է 2018 թ., երբ նա արդեն 39 տարի է, ինչ նախագահում էր։

1981 թ. Ալի Խամենեին 42 տարեկանում դարձավ Իրանի հոգևոր առաջնորդը։ Այդ պաշտոնում մնաց մինչև 1989 թ., ապա դարձավ նախագահ և նախագահում է մինչ օրս։ Աջ լուսանկարն արվել է 2019 թ.։ Այս ամիս նա կնշի ծննդյան 80-րդ տարեդարձը։

Դոնալդ Թրամփը նախագահ է դարձել 2017 թ.՝ 70 տարեկան հասակում։ 2019 թ.՝ 73 տարեկանում, նա կոնֆերանս ունեցավ Հարավային Կորեայում, որտեղ էլ արվել է աջ կողմի լուսանկարը։

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իշխանության եկավ 2016 թ., երբ Բրիտանիայում քաոսային իրավիճակ էր։ Սթրեսային երեք տարիներից հետո 2019 թ. նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն առաջնորդ դարձավ 2015 թ., երբ 43 տարեկան էր։ 2019 թ. սպասվում են երկրորդ ընտրությունները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընտրություններում հաղթանակ տարավ 2014 թ.՝ 63 տարեկանում։ 2019 թ.՝ նոր ընտրություններում ևս հաղթանակելուց հետո, նրա տեսքն առանձնապես չի տարբերվում։

Սի Ցզինպինը Չինաստանի նախագահ է դարձել 2013 թ.՝ 2012 թ. Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո։ Այդ ժամանակ նա 59 տարեկան էր։ Այս ողջ ժամանակահատվածում փոխվել է միայն նախագահի մազերի գույնը։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իշխանության անցավ 50 տարեկան հասակում՝ 2013 թ.՝ նախկին նախագահ Ուգո Չավեսի մահից հետո։ 2019-ին նա մի փոքր ավելի հոգնած տեսք ունի, ինչը, բնականաբար, պայմանավորված է պետության թույլ տնտեսությամբ և այլ խնդիրներով։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ինը իշխանության է անցել հոր մահից հետո՝ 2011 թ.։ Նա հայտնի է որպես ժամանակակից աշխարհի բռնապետերից մեկը։ Առաջնորդ դառնալուց հետո նա առաջին անգամ պետությունից դուրս ճամփորդություն է կատարել 2018 թ., դեպի Պեկին։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պետության առաջին կին առաջնորդը, իշխանության է եկել 51 տարեկան հասակում՝ 2006 թ.։ Աջ լուսանկարում նա արդեն կառավարում էր Գերմանիան 13 տարի։

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ընտրվել է 2006 թ., սակայն թողել է պաշտոնը մեկ տարի անց առողջական խնդիրների պատճառով։ Նա վերընտրվել է 2012-ին, իսկ այժմ 64 տարեկան է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ է դարձել 2014 թ., իսկ մինչ այդ 11 տարի նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Ձախ լուսանկարում նա է 2002 թ.։ 65 տարեկան հասակում՝ 2019 թ., Էրդողանը ծերացած տեսք ունի։ Նա մի անգամ ասել է, որ իր խնդիները կապված են Ստամբուլի հետ, և եթե այդ քաղաքը կորչի, ապա երկիրը ևս կկորչի։

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վարչապետ է ընտրվել 1999 թ.՝ որպես լրտես և անվտանգության պետ աշխատելուց հետո։ 2000 թ. նա 47 տարեկան հասակում դարձավ նախագահ։ Այժմ Պուտինը 66 տարեկան է, և մոտավորապես երկու տասնամյակ է, ինչ իշխանությունը նրան է պատկանում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընտրվել է 1996 թ., և կրկին՝ 2009 թ.՝ 10 տարի ընդմիջումից հետո։ Աջ լուսանկարն արվել է 2019 թ.։ Այստեղ նա 69 տարեկան է։ Սեպտեմբերին Իսրայելը կորոշի, թե ով կլինի իր նոր առաջնորդը։




