Աշխարհում կան այնպիսի վայրեր, որտեղ, ասում են, թե պետք է կյանքում գոնե մեկ անգամ լինել: Այդ քաղաքներից մեկը Փարիզն է` սիրո և հույսերի քաղաքը: Եթե Դուք դեռ չեք եղել Փարիզում, սակայն մտադիր եք մի օր այցելել, ապա հավատացած եղեք, որ այստեղ կգտնեք շատ օգտակար տեղեկություններ: Սա Ձեզ կօգնի ժամանակն այնտեղ անցկացնել ավելի արդյունավետ և քաղաքը բացահայտել այլ տեսանկյուններից:

1. Ի՞նչ տեսնել Փարիզում:

Ավելի լավ է այցելությունը սկսել Տրոկադերո հրապարակից, որտեղից բացվում է ապշեցուցիչ տեսարան դեպի Էյֆելյան աշտարակը: Այնուհետև իջնել աստիճաններով և շատրվանների կողքով հասնել Մարսի այգի: Այնուհետև շրջվել և դուրս գալ Սենա գետի ափ, որտեղ գրեթե միշտ խաղում է զովացուցիչ քամին:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Այնտեղ արդեն պետք է վերցնել Bateaux-Mouches գետային տրամվայի տոմսը և տեսնել փարիզյան կամուրջների ողջ սիմֆոնիան: Աշխարհի ամենագեղեցիկներից մեկն է համարվում Ալեքսանդր 3-րդի կամուրջը` ուրալական լեռնային բյուրեղապակե լուսամփոփներով: Այնուհետև կարելի է տեսնել Համաձայնության կամուրջը, որը տանում է դեպի նույն անունն ունեցող հրապարակը, որտեղ գտնվում է մոտ 3500 տարեկան Եգիպտական կոթողը: Այդտեղից դեպի Հաղթանակի կամարն է տանում աշխարհի ամենագեղեցիկ պուրակներից մեկը` Ելիսեյան դաշտերը:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Քանի դեռ շատ մութ չէ, կարելի է անցնել քաղաքի ամենաշքեղ Վանդոմի հրապարակ (La Place Vandome): Այստեղ «Ritz» հյուրանոցում ավելի քան 40 տարի ապրել է նորաձևության ամենահայտնի կուռքերից մեկը` Գեբրիել Բոնյերը` նույն ինքը Կոկո Շանելը: 
Համաձայնության հրապարակից մեկ այլ փողոց էլ տանում է դեպի Սուրբ Մարիա Մագդալենայի եկեղեցի, որը կառուցված է հունահռոմեական ոճով:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Այնուհետև հարկ է անցնել Նոր կամրջով (Pont Neuf), որը Փարիզի հնագույն կամուրջն է: Ապա Տյուիլրի այգով դուրս գալ Լուվրի բուրգի մոտ և վերջապես գնալ Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարը` Նոտր Դամ դե Փարի (Notre Dame de Paris):
Ճանապարհորդության ընթացքում հետաքրքիր շրջադարձ կլինի Փարիզի կատակոմբաներ այցելելը` Denfert Rochereau կայարանում: 
10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Թանգարանների և արվեստի սիրահարներին խորհուրդ է տրվում առանձին օր հատկացնել Լուվրի թանգարան այցելելու համար:
10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Նաև խորհուրդ կտամ գնալ նախկին երկաթուղային կայարան` այժմյան գեղանկարչական և կիրառական արվեստի Օրսեյ թանգարանը, որտեղ կարելի է տեսնել Քամյուի, Ռենուարի, Վան Գոգի և այլ հայտնիների գլուխգործոցները:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Փարիզեցիների յուրահատուկ հպարտությունն է Գինու թանգարանը, որտեղ ներկայացված նմուշները վերարտադրում են Ֆրանսիայի գինեգործության պատմությունը` սկսած 14-րդ դարից:

2.Որտե՞ղ զգալ քաղաքը: 

Փարիզը բաժանված է շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հասարակությունն ու միջավայրը: Շատ հաճելի վայր է Մոնպարնաս աշտարակի դիտահրապարակը, որը Փարիզի ամենաբարձր կետն է:
10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Հատկապես երեկոյան Դուք կարող եք վայելել լույսերով ողողված քաղաքի փողոցները: Կարելի է նստել սրճարանում, հետևել քաղաքային անցուդարձին, այնուհետև իջնել Պիգալ հրապարակ` տեսնելու Մուլեն Ռուժ կաբարեն:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

3.Ինչի՞ն պետք չէ նայել:

Ավելի լավ է չբարձրանաք Էյֆելյան աշտարակ, քանի որ տուրիստների հսկայական հերթը կարող է փչացնել ճանապարհորդության բոլոր տպավորությունները:
Փարիզի տեսքը Էյֆելյան աշտարակից:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին


Ավելի լավ է չգնալ դեպի Հյուսիս` Gare du Nord կայարան և Barbes բուլվար: Այնտեղ քաղաքի ետնախորշերն են, որտեղ կան շատ թմրամոլներ ու գողեր:

4.Ի՞նչն է ցնցում:

Փարիզում հենց միայն կյանքի ռիթմն արդեն ապշեցուցիչ է: Քաղաքը շատ ինքնաբուխ է: Հանկարծ Լուվրից կարող են դուրս գալ ֆրանսիական հեղափոխականների պես հագնված մարդիկ` Մարսելեզա երգելով բոլորի աչքի առջև, կամ էլ շատրվաններում կանգնած կարող է շվի նվագել ապագա փեսացուն (ֆրանսիական ավանդույթ):
Զարմացնում են նաև ճեպընթաց գնացքները` ICE և TGV: ICE-ի ռեկորդային արագությունը` 406.9 կմ/ժ, իրական արագությունը` մինչև 300 կմ/ժ: TGV -ի ռեկորդային արագությունը` 574.8 կմ/ժ, իրական արագությունը` մինչև 320 կմ/ժ: 

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Դե իսկ ամենատպավորիչն այստեղ սերն է: Այն այստեղ ամենուր է` քաղաքը շնչում է դրանով: Շատ սիրահարներ են նստում Սենայի ափին կամ զբոսնում են Մարսի դաշտերում: 

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

5.Բառեր, որոնք պետք է իմանալ:

Ֆրանսիացիները շատ են սիրում իրենց լեզուն, նրանց շատ դուր կգա, եթե դուք փորձեք ֆրանսերեն խոսակցական բառեր ասել: Առաջին հերթին պետք է ներկայանալ` Je m’appelle… - իմ անունն է…: Այնուհետև`
Je suis heureux (heureuse) de vous voir.- Ուրախ եմ Ձեզ տեսնել:
Comment ca va? — Ca va bien. – Ինչպե՞ս են Ձեր գործերը: - Լավ:

6.Ի՞նչ և որտե՞ղ ուտել:

Այստեղ` Փարիզում, կենտրոնացած են աշխարհի բոլոր խոհանոցները, որոնցից լավագույնը ֆրանսիականն է: Ֆրանսիական ռեստորաններից են «Lipp»-ը (Saint Germaine des Press մետրո), «Le Procop»-ը (13 Rue Ancienne Comedie, Odeon մետրո) և «Cafe des Deux Moulins»-ը (Blanche, Montmartre մետրոյի կայարան):

7.Ի՞նչ կարելի է գնել 100 $-ով:

Երևի թե ամենալավ տարբերակն է գնել մի շիշ իսկական ֆրանսիական շամպայն` «Veuve Cliсquot» «Nicholas» գինու խանութներից և իհարկե գնել մի քանի էժան, բայց գեղեցիկ նկարներ, որոնք վաճառում են նկարիչները Սենայի ափին: Կամ էլ կարելի է անցնել քաղաքի փողոցներով և գնել շատ հազվագյուտ հուշանվերներ:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Օպերայի սիրահարները կարող են գումարը ծախսել լեգենդար փարիզյան օպերա այցելության վրա` նախագծված Նապոլեոն 3-րդի ոճով:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

8.Մարդիկ

Ֆրանսիացիները շատ հաճելի ու սիրալիր են: Նրանք շատ են սիրում շների և հաճախ փողոցներում զբոսնում են նրանց հետ: Ֆրանսիացիներն իսկական հայրենասեր են և շատ են սիրում իրեց լեզուն, այնպես որ եթե մի քանի բան ասեք ֆրանսերեն, նրանք Ձեր հանդեպ կցուցաբերեն ավելի բարիդրացիական վերաբերմունք: Հաճախ հանգստյան օրերին կարելի է ֆրանսիացի հայրիկների տեսնել այգիներում, ովքեր խաղում են իրենց երեխաների հետ: Հաճախ էլ ընտանիքները վերցնում են հեծանիվներ և գնում արշավի` կազմակերպելով պիկնիկ: Եվ իհարկե` փարիզեցիների մասին խոսելիս չի կարելի չխոսել սիրո մասին: Այստեղ ամենուր հորդում է սերը. այստեղ նույնիսկ թռչուններն են ռոմանտիկ:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

9.Ի՞նչ տանել Ձեզ հետ:

Ձեզ հետ անպայման վերցրեք լավ ֆրանսիական գինու մի քանի շիշ: Ամենալավ գինիներն են Բորդո և Բուրգունդի արվաձաններինը:

10 բան, որ պետք է իմանալ Փարիզի մասին

Մի մոռացեք նաև Էյֆելյան աշտարակով բրելոկներ ու բացիկներ գնել: Կանանց խորհուրդ է տրվում այցելել Օծանելիքի թանգարան և գնել իսկական ֆրանսիական օծանելիք: 

10.Ինչպե՞ս հասնել:

Հայաստանից Ֆրանսիա կարելի է մեկնել ինքնաթիռով, սակայն կարելի է նաև մեկնել այլ քաղաքներով` օգտվելով ավտոբուսներից կամ գնացքներից: Ինչպես նաև վատ տարբերակ չէ մեքենայով ճանապարհորդելը: 
Քաղաքի չորսաստղանի հյուրանոցում մեկ անձի մնալու մեկ օրվա արժեքը միջինով կազմում է մոտ 300 դոլար` ներառյալ ճաշն ու ընթրիքը ռեստորանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել