Ընդհանրապես, Ալիևն ամեն անգամ փորձում է իր հայտարարություններով ծածկել ռազմական ոլորտում ունեցած իրենց անհաջողությունները:
Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը խնդիրներ ունեցավ, որի հետևանքով զինվորներ սպանվեցին: Առաջին դեպքում խնդիրը ոչ պրոֆեսիոնալիզմն էր, քանի որ զոհեր ու վիրավորներ գրանցվեցին արկի հետ անզգույշ վարվելու համար, ինչի հետևանքով պայթյուն տեղի ունեցավ զորամասում, երկրորդ դեպքի պատճառը միջանձնային լարված հարաբերություններն են, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող սպանվեց:
Հիմա այս ամենի վրա աչք փակելու համար Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց նպատակը տարածքներ գրավելն է: Երևի մոռացել է, որ խոսքերով որևէ բան չեն գրավում, իսկ ոչ պրոֆեսիոնալ բանակով, առավել ևս, ոչինչ իրականացնել չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել