Armsport.am-ը գրում է.

«Աթլետիկոն» հանդես է եկել «Բարսելոնայի» և Անտուան Գրիզմանի մասին պաշտոնական հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի նախագահ ժոզեպ Բարտոմեուն այսօր հաստատել էր, որ երկու ակումբների միջև ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում 

Հայտարարության մեջ ասված է հետևյալը․

«Այսօր «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի՝ մեր ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի հետ կապված հայտարարությունից հետո «Աթլետիկոն» ցանկանում է հրապարակայնորեն ասել հետևյալը․

Մայիսի 14-ին Անտուան Գրիզմանը Միգել Անխել Խիլին, Դիեգո Սիմեոնեին և Անդրեա Բերտային հայտնել է մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու իր ցանկության մասին։

Մի քանի օր անց «Աթլետիկոյին» հայտնի է դարձել, որ Գրիզմանը «Բարսելոնայի» հետ համաձայնության է հասել մարտին՝ «Յուվենտուսի» դեմ ՉԼ-ի պատասխան հանդիպումից հետո, իսկ նախնական համաձայնություն կողմերի միջև եղել է դեռևս փետրվարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել