«Հայաստանյան իշխանությունները իրենք են ընդունել Ադրբեջանում ադրբեջանցիների, քրդերի, լեզգիների ցեղասպանություն իրականացնելու փաստը: 1992 թվականի հայկական օկուպացիայից հետո Լաչինի, Քելբաջարի և Զանգելանի քրդերը  ցրվեցին ամբողջ Արդրբեջանով մեկ: Սրա արդյունքում քրդերը զրկվեցին մայրենի լեզվով գրելու և կարդալու հնարավորությունից: Եվրոպական դատարանը ընդունել է մեր հայցը` ըստ որի` Հայաստանը պետք է փոխհատուցի քուրդ ընտանիքների կրած կորուստը»,-հայտարարել է Ադրբեջանի քրդական համայնքի ղեկավարներից Փարհադին Փաշաևը: Հավաքի ընթացքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանում, քրդական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ ներկայացրել է, որ Հայաստանում հայ մայրերը իրենց երեխաներին մեծացնում են ատելության մթնոլորտում. «Նրանք իրենց երեխաներին լցնում են ատելությամբ հանդեպ թուրքերի և հայերի»,- ասել է Ապիևը:  Եվ սա միակ դեպքը չէ, երբ քրդերը փորձում են վնասել մեր պետականությանը: Այս պարագայում քրդական նման լպիրշ պահվածքին պետք է լինի նաև հակադարձ պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել