Չինաստանում յոթ ընկերուհիներ համատեղ գումարով Հուանչժոուից 70 կմ հեռավորության վրա լողավազանով շքեղ տուն են կառուցել՝ իրենց երազանքն իրականացնելու համար՝ ապրել միասին և աջակցել միմյանց ծերության ժամանակ: Կանայք, որոնք այժմ 30-40 տարեկան են, հանդիպել են գրեթե քսան տարի առաջ աշխատավայրում: Եվ երեկույթներից մեկի ժամանակ ընկերուհիները երազում էին, թե որքան լավ կլինի միասին ժամանակ անցկացնել թոշակի անցնելուց հետո, երբ արդեն ավարտված կլինի կարիերայի մրցավազքը, և երեխաներն ինքնուրույն կլինեն:

Իսկ հետո նրանցից մեկը տեսել է գյուղական խաղաղ վայրում անավարտ աղյուսե կառույցը և առաջարկել մյուսներին գումար ներդնել և կառուցել այդ երազանքի տունը: Ըստ նախագծի՝ ենթադրվում էր մեկ ընդհանուր մեծ տարածք և 7 առանձին սենյակ ընկերուհիներից յուրաքանչյուրի համար:

Дом в Гуанчжоу

Կահույքը տեղափոխվել է տարբեր վայրերից՝ Հնդկաստանից մինչև Մարոկկո:

Արդյունքում «թոշակառուների ապաստանը» երեքհարկանի է, գեղեցիկ տեսարաններով պատուհաններով, խոհանոցում հարմարավետ երկար սեղանով և առանձին թեյի զրուցարանով, դեպի ուր տանում է բամբուկե կամուրջը:

Дом в Гуанчжоу

Նրանք նաև պայմանավորվել են, որ քանի դեռ ապրում են իրենց ընտանիքների հետ կամ միայնակ, պետք է որոշակի հմտություն ձեռք բերեն, որը կարող է օգտակար լինել թոշակի անցնելուց հետո. մեկը սովորում է բանջարեղեն աճեցնել, մյուսը՝ չինական ավանդական բժշկության գաղտնիքները, երրորդը՝ նվագել երաժշտական գործիքով:

Սոցցանցերի օգտատերերին հիացրել է նման գաղափարը, թեև ոմանք անհարմարություններ են կանխատեսել. «Ահ, միամիտներ: Երբ նրանք հիսունն անց դառնան, կսկսվեն տարատեսակ հիվանդությունները, կարիերան դեպի անկում կգնա, եկամուտները կնվազեն: Նրանք ավելի ագահ և էգոիստ կդառնան, և այդ ժամանակ մեկն ու մեկը անխուսափելիորեն դուրս կգա խմբից: Գումարած ծերացող և ուշադրություն պահանջող ամուսինները կամ ընկերները, որոնք կխանդեն այդպիսի ընկերուհիներին: Այս ամենը գիշերային մղձավանջի կվերածվի»:

Женская дружба

Մյուսները՝ ավելի լավատեսորեն տրամադրվածները, հիշում են 80-ականների ամերիկյան «Golden Girls» («Ոսկե աղջիկները») սերիալը, որտեղ սյուժեի հիմքում հենց այսպիսի տուն է, որտեղ բնակություն են հաստատում պատկառելի տարիքի չորս ընկերուհիները:

Китайская чайная беседка

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել