Բոլորը գիտեն, որ ամեն մեկը պետք է հոգ տանի իր մասին, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես պետք է դա անել: 

Այս 10 խորհուրդները կօգնեն կյանքն էլ ավելի բարելավել:

Շրջապատեք բույրերով

Բույրերը կարող են լինել ինչպես բնական, այնպես էլ արհեստական: Բույրերը զարգացնում են ուղեղի աշխատանքը: Յուրաքանչյուր բույր իր ազդեցությունն ունի, այդ պատճառով էլ տարբեր բույրեր փորձեք:

Օրինակ՝ ծիտրոնի բույրը լավացնում է հիշողությունը:

Մաքուր օդ շնչեք

Կլինի դա լեռնագնացություն, թե ուղղակի պիկնիկ այգում՝ կարևոր չէ: Կարևորը թարմ օդ շնչելն է: 

Պարե՛ք

Ո՞վ չի սիրում պարել: Երևի այդպիսի մեկը չկա: Իսկ, այ, հետազոտությունները ցույց են տվել, որ պարը շատ օգտակար է առողջության համար․ ոչ միայն քաշն է իջեցնում, այլ նաև լավ է ազդում օրգանիզմի վրա:

Ազատվեք ավելորդ իրերից

Ոչ ոք ավելորդ իր չի սիրում: Ավելորդությունը միշտ խանգարում է նյարդային համակարգին:

Երես տվեք ինքներդ Ձեզ

Մերսումն ամենալավ պարգևատրումն է: Մեկ այցելությունը երբեմն բավարար է, որպեսզի հանգստանաք: 

Գրկախառնվեք

Մարդիկ ֆիզիկական կոնտակտի կարիք ունեն: Գրկախառնությունը կոնտակտի լավագույն միջոցն է: Հորմոնալ տեսանկյունից դա կարևոր է երկու կողմի համար:

Հաճախ ծիծաղեք

Բոլորը գիտեն, որ ծիծաղը բարձրացնում է տրամադրությունը:

Անջատեք բոլոր ծանուցումները

Մեր օրերում ոչ ոք տնից առանց բջջային հեռախոսի դուրս չի գալիս, սակայն մեկ-մեկ կարելի է անջատել դրա ծանուցումները:

Ուտեստ պատրաստեք

Բոլորին հայտնի է, որ համեղ ուտելը շատ կարևոր է ուղեղի համար, այնպես որ, նոր ուտեստ փորձեք պատրաստել:

Շատ կարդացեք

Ընթերցանությունը ոչ միայն նոր գիտելիքների պաշար է տալիս, այլ նաև իջեցնում է սթրեսի մակարդակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել