Tert.am-ը գրում է.

11:40

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանը չի արձագանքում Սահմանադրության նկատմամբ ոտնձգություններին, չի կատարում իր պարտականությունները, չունի քաղաքական ինքնասիրություն, քաղաքական դիակ է: Նարեկ Սամսոնյանը նշեց, որ ժամանակին Արմեն Սարգսյանին վիրավորած Վահե Գրիգորյանը, ում թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում Արմեն Սարգսյանը երկու անգամ է առաջադրել, այժմ մանր վնասարարություն է իրականացնում ՍԴ-ում, ինչին ևս արձագանք չի տրվում:

«Մենք չէինք կարող էս օրով նորից չհիշեցնեիք Արմեն Սարգսյանին, որ ինքը Հայաստանում չի եկել գործուղման, կամ չի եկել հարկադիր հանգստի, ունի կոնկրետ գործառույթներ, որոնք պետք է իրականացնի՝ ուզի, թե չուզի, և պարտականությունների չիրականացնելը մտնում է Սահմանադրական կարգի տապլման հոդվածի մեջ: Արմեն Սարգսյանի երեսին իր ոտքերը սրբում է Փաշինյանը. շատ կոպիտ է հնչում է, բայց դա փաստ է»,-մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել