Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ հասել է վերջնակետին ռեժիսորի կարիերայում և հնարավոր է, որ դուրս գա ոլորտից «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումից հետո: Ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին ռեժիսորը ասել է GQ Austraila ամսագրին տված հարցազրույցում:
56-ամյա ռեժիսորը միշտ նշել է, որ մտադիր է հեռանալ ոլորտից 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո, իսկ իր վերջին ֆիլմը «Մի անգամ Հոլիվուդում»-ն է:
Տարանտինոն խոստովանել է, որ ցանկանում է գրող դառնալ և իրեն դրսևորել նաև այդ ոլորտում:
«Ես ինձ տեսնում եմ որպես գրքեր գրող և արդեն իսկ սկսել եմ գրել թատրոնի համար, ուստի կլինեմ ստեղծագործող: Պարզապես կարծում եմ, որ տվել եմ ամեն ինչ, ինչ պետք էր տալ կինոարտադրությանը»,- ասել է Տարանտինոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել