Pastinfo.am-ը գրում է.

Լոլիտա Միլյավսկայան հայտարարել է իր և 44-ամյա ամուսնու՝ Դմիտրի Իվանովի, ինը տարվա համատեղ կյանքից հետո, բաժանման մասին: Երգչուհին խոստովանել է, որ փոխհարաբերությունները սառել  էին, ինչից հետո համատեղ որոշում է կայացվել ամուսնալուծության մասին: Միևնույն ժամանակ, Լոլիտան Instagram- ում գրել է, որ «երիտասարդ» ամուսնուն առաջվա պես լավ է վերաբերում:

«Վերջերս մենք դառնում էինք շատ անտարբեր միմյանց հանդեպ: Որպեսզի չդառնայինք այն մարդկանցից, ովքեր անընդհատ հարաբերություններ են պարզաբանում՝ ելքը սա էր: Ինը տարի շարունակ ես ունեցել եմ հրաշալի «երիտասարդ» ամուսին, սրտանց մաղթում եմ նրան ամենայն բարին»:

Լոլիտան խոստովանել է, որ մոտ ապագայում նա ցանկանում է մնալ միայնակ և իրեն նվիրել աշխատանքին և ընտանիքին: 55-ամյա երգչուհու երկրպագուները սատարել են նրան իր կյանքի դժվարին փուլում՝ գրելով, որ նա շատ իմաստուն է գտնվել:

«Անկեղծ՝ մեկ շաբաթ վերապրեցի, իսկ հետո թքեցի: Հպարտանում եմ նրա քաջությամբ, չէ որ նա կարող էր մնալ և հանդուրժել ինձ մի ամբողջ կյանք: Թույլ չեմ տա նեղացնել նախկինիս ոչ ոքի, ով կփորձի գրել վիրավորանքներ: Թերևս՝ այսքանը: Կարգավիճակը՝ ազատ է»:

Դմիտրին ծանոթացել է Լոլիտայի հետ 2009 թվականին «Մոսֆիլմ»-ի տարածքում: Տղամարդը աշխատում էր ֆիտնես ակումբում, որպես մարզիչ: Երգչուհին նկարահանում էր հերթական տեսահոլովակը, երբ իր ընկերը հրապարակ բերեց երիտասարդ մարզիկին: Մեկ տարի անց սիրահարների  հարսանյաց հանդեսն էր : Զույգը ունեցել է բազմաթիվ դժվարություններ, մասնավորապես, Լոլիտան Դմիտրիին փրկել է «աղանդավորական» դասընթացներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել