«Հունիս ամսվա ընթացքում ԱԺ ար­տաքին հարաբերությունների հանձ­նաժողովը մեկ նիստ է գումարել: Հանձնաժողովն արդեն ԱԺ աշխատակազմ է ներկայացրել այդ նիստից բա­ցակա պատգամավորների ցանկը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովնե­րից և լիագումար նիստերից ոչ հարգելի բացակայությունների պատճա­ռով պատգամավորների աշխատա­վարձից պահումներ են կատարվում, և յուրաքանչյուր ամսվա սկզբում ներ­կայացվում է նախորդ ամսվա բացակաների ցանկը: 

Այսպիսով, «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի 13 անդամից այդ նիստին բացակա են եղել երեքը, որից մի­այն մեկի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բացակայությունն է հարգելի եղել, քանի որ նա գործուղման է եղել: 

Մյուս բացակաները ԲՀԿ-ականներն են՝ ԱԺ փոխնախագահ Վահե էնֆիաջյանը և Տիգրան Ուրիխանյանը: Սա հանձնաժողովի թվով հինգերորդ նիստն էր: Օրինակ՝ մայիս ամսվա ընթացքում ևս նիստ գումարել էր հանձ­նաժողովը, սակայն բացականեր չէին եղել: 

Ապրիլ, մարտ և փետրվար ամիսներին ևս հանձնաժողովների նիստերից բացակայություններ չեն եղել: Ստացվում է՝ միայն հունիս ամսվա հանձնաժողովի նիստից են պատ­գամավորներ բացակայել: Սակայն շատ հանձնաժողովներ դեռևս չեն ներկայացրել բացակաների ցանկը, և միայն ամբողջական պատկերից հետո պարզ կլինի, թե ովքեր են պարտաճա­նաչ հաճախում նիստերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել