Metro UK տվյալներով՝ Այսուլթան Նազարբաևը (Դարիգայի նախկին նախագահի ավագ դստեր որդին) մեղադրվում է հունիսի 5-ին ոստիկան Ռոսս Սեմբրուքին կծելու համար, երբ վերջինս փորձել է կանխել նրա ինքնասպանության փորձը: Նշվում է, որ Նազարբաև կրտսերին բռնել են ուրիշի բնակարանում, և նրա հասցրած վնասվածքը «շատ լուրջ» է:

Ոստիկանությունը կանչվել է հյուրանոց, որտեղ Նազարբաևն է ապրում, վերջինս սպառնացել է ցատկել պատշգամբից:

Միևնույն ժամանակ, Ղազախստանի Zakon.kz կայքը իրադարձությունների այլ տարբերակ է ներկայացրել․ նախագահի թոռը բարձրացել է ծանոթ աղջկա բնակարանը․ աղջիկն ինքն է խնդրել, քանի որ պատահաբար դուռը փակվել է: Հյուրանոցի բնակիչներից մեկը տեսել է պատշգամբով ներս մտնող տղամարդուն և ոստիկանություն է կանչել։

Տղայի համառ փորձերը՝ բացատրելու, որ ինքը ընդամենը փորձել է օգնել տանտիրուհուն, և որ նա ոչ մի բողոք չունի իր հանդեպ, ոստիկանները գնահատել են որպես իշխանություններին չենթարկվելու փորձ։ Արդյունքում գործը պետք է քննվի դատարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել