ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի մասնագետները զգուշացրել են մակաբույծ օրգանիզմների՝ կրիպտոսպորիդիոզների պատճառով առաջացած հիվանդությունների քանակի ավելացման մասին: Այդ մակաբույծները բնակվում են լողավազաններում և աղիքային խանգարումների պատճառ են դառնում։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։

Թեպետ մեծ մասամբ հիվանդությունը ընթանում է թեթև և հատուկ բուժում չի պահանջում, սակայն մակաբույծը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց համար, հատկապես նրանց համար, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ։ Կրիպտոսպորիդիոզի ժամանակ առաջանում է փսխում և դիարեա, որոնք բուժվում են մի քանի շաբաթվա ընթացքում։ Ավելի բարդ դեպքերում մահվան վտանգ է առաջանում ջրազրկման և թերսնման հետևանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել