Pastinfo.am-ը գրում է.

«Ֆրանսիան Ադրբեջանին չի վաճառում այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախ-Ադրբեջան սահմանին»: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան լրագրողի այն հարցին, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից.

«Մենք հետամուտ ենք այս հարցին: Ֆրանսիա-Ադրբեջան ռազմաարդյունաբերական հարբերությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Եթե չեմ սխալվում փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կազմակերպած միջոցառմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան , ի տարբերություն այլ երկրների միակ երկիրն է, որ պահպանում է էմբարգոյի իր պատրավորությունները: Կարևոր է , որ դա իսկապես այդպես լինի, և Ֆրանսիան ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում»: 
Ադրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ է ստեղծել լրագրողի վիզայի ստացման գործընթացում, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել՝ Աննա նաղդալյանն ասաց, որ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների.

«Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Եվ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»:

Աննա Նաղդալյանը անդրադաձավ նաև Ադրբեջանում արդեն սկսված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին, որին Հայաստանը չի մասնկացում: Նիստը հունիսի 30-ից հուլիսի 10-ը Ադրբեջանում է: ԱԳՆ խոսնակն ասո֏մ է՝ Հայաստանը որպես դիտորդ ներկայանալու հրավեր ի թիվս այլ երկրների ստացել է ապրիլին: Հրավերը ստանալուց հետո հայկական կողմը դիմել է «Յունեսկոյին»՝ հյուրընակլող կողմից ստանալու ապահովության հավեյլյալ երաշխիքներ.

«Միջոցառումից 2 օր առաջ ստանում ենք «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը հրաժարվում է գրավոր հավելյալ ապահովության երաշխիքներ տալ հայկական պատվիրակությանը: Ադրբեջանն այսպիսով խոչընդոտել է Հայաստանի մասնակցությունը: Մեր երկիրը պաշտոնական բողոք է հղել «Յունեսկոյին» և անդամ երկրներին, որ հանդես գան այս քայլը դատապարտող հայտարարություններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել