ԱՄՆ-ում 58 մլն դոլարով վաճառքի է հանվել ամերիկյան Gulfstream Aerospace Corporation ընկերությանը պատկանող G600 ռեակտիվ ինքնաթիռը, գրում է Daily Mail-ը:
Այս շքեղ ինքնաթիռը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն աչքի է ընկնում հատուկ դիզայնով և մեխանիզմով, ինչը թույլ է տալիս ուղևորներին հնրարավորինս հարմարավետ ճամփորդել և նվազեցնել ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշը:
Մասնավոր ռեակտիվ ինքնաթիռը կարող է վառելիքի մեկանգամյա լիցքավորմամբ 6500 ծովային մղոն տարածություն կտրել, ինչը հավասար է Լոնդոնից Տոկիո թռչելուն:
G600-ի ընդհանուր երկարությունը 29 մետր է, ինչև գրեթե հավասար է թևերի բացվածքին, իսկ թռիչքի արագությունը 308մ/վ է:
Հայտնի է, որ Gulfstream Aerospace Corporation-ի մեկ այլ՝ G650 ինքնաթիռը, որը G600-ի փորք-ինչ մեծ տարբերակն է, շուրջ 6 տարի համարվել է աշխարհի ամենամեծ և ամենահայտնի մասնավոր ինքնաթիռը. դրա մեկ թռիչքի երկարությունը 7500 ծովային մղոնի է հասնում:
«Խցիկում այնքան լուռ է, որ ուղևորները կարող են հանգիստ տոնով զրուցել, անգամ երբ թռչում են գրեթե ձայնի արագությամբ սլացող ինքնաթիռով»,- ասված է ռեակտիվի վաճառքի հայտարարության մեջ: