Իշխանափոխությունն այդպես էլ ոչ մի փոփոխություն չբերեց Հայաստանի բազմահազար քաղաքացիների համար։ Չնայած որ դեռևս մարդիկ կան՝ հույսեր են տածում, թե տնտեսությունը սկսելու է թռիչքաձև զարգանալ, աշխատավարձերն ու թոշակները բարձրանալու են, սակայն նրանց մեծ հիասթափություն է սպասվում, քանի որ իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական։

Ներկայիս թիմով կառավարությանն այլ բան չի մնում, քան առաջ շարժվել իներցիայով և ընթացքում ինչ-որ մանր հարցեր, որոնք իրենց համար հաջողվել է լուծել, ներկայացնել որպես դարի ձեռքբերում։ Կառավարության այդպիսի իներցիոն քայլերից մեկն էլ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն է 55 հազարից 68 հազարի, որը համարյա որևէ խնդիր չի լուծում, քանի որ հատուկենտ մարդիկ դրա ազդեցությունը կարող են զգալ, այն էլ՝ չնչին։

Ներկայիս իշխանությունների գործելաոճը հիշեցնում է տիկնիկային թատրոն, որում Փաշինյանը ստանձնել է կորիֆեյի դերակատարությունը։ Իշխանությունները հաշվի չեն առնում, որ մարդկանց համբերության բաժակը սկսել է սպառվել, և ինչպես Սասուն Միքայելյանն էլ ասում, հեռու չէ թավշյա հեռացման օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել