Armsport.am-ը գրում է.

Լոնդոնում ավարտին է մոտենում Ուիմբլդոն-2019-ի առաջին շրջանը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մենախաղերում։ 

Խոտածածկ կորտերի գլխավոր մրցաշարի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Նադալը մեկնարկեց վստահ հաղթանակով։ 33-ամյա իսպանացին երեք սեթում 6-3, 6-1, 6-3 հաշվով առավելության հասավ ճապոնացի Յուիչի Սուգիտայի նկատմամբ։ Խաղը փոքր-ինչ անհաջող մեկնարկեց Ռաֆայի համար։ Ռոլան Գարոսում 12-րդ հաղթանակից հետո սա իսպանացու առաջին պաշտոնական խաղն էր։ Մեկնարկային երկու գեյմերը պարտվելուց Նադալը, այսպես ասած, ուշքի եկավ և լավագույն հատկանիշները ի ցույց դնելով՝ ոչ մի շանս չտվեց մրցակցին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել