Armsport.am-ը գրում է.
«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել Մոնտե Կառլոյի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում։
Ջոկովիչը մրցեց Իսպանիայի ներկայացուցիչ, 46-րդ ռակետ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ և պարտություն կրեց 3:6, 7:6 (7:5), 1:6 հաշվով։ Հանդիպումը տևեց 2 ժամ, 56 րոպե։
Նշենք, որ Մոնտե Կառլոյում Ջոկովիչը փետրվարից ի վեր առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/352351/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել