Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը համարվում է լավագույն բնական միջոցներից մեկը և իսկապես կարող է հրաշքներ գործել առողջության համար:
Այս ըմպելիքը լավացնում է օրգանների գործառույթները, մաքրում է արյունը և ամրապնդում է իմունային համակարգը, արյունատար անոթները, սիրտը:
Սա հրաշալի բնական միջոց է, որը կարագացնի նյութափոխանակությունը և կնպաստի նիհարելուն: Այն մաքրում է օրգանիզմը և վերացնում է տոքսինները:
Բաղադրիչները՝
- 12 պճեղ սխտոր (մաքրած)
- 1/2 լ կարմիր գինի
Պատրաստումը՝
Կտրտեք սխտորը և լցրեք ապակե տարայի մեջ: Վրան գինին լցրեք: Շիշը փակեք և թողեք արևոտ տեղում 2 շաբաթ: Ամեն օր շիշը թափահարեք: Հետո հեղուկը լցրեք մուգ գույնի ապակիով շշի մեջ և պահեք: Օգտագործեք 1 ճ/գ ըմպելիք օրական 3 անգամ 1 ամիս: Հետո ընդմիջում արեք 6 ամսով:
Առավելությունները՝
Ըմպելիքը հարուստ է տարբեր հակաբիոտիկ, հակաբորբոքային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններով: Ահա առավելություններից մի քանիսը, որոնք այն կարող է առաջարկել․
- Բուժում է բորբոքային հիվանդությունները,
- Լավացնում է նյութափոխանակությունը,
- Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը,
- Վերացնում է աղի մնացորդներն օրգանիզմից,
- Օրգանիզմից վերացնում է տոքսինները,
- Մաքրում է արյունը,
- Մեծացնում է էներգիան,
- Այրում է ճարպը,
- Պահպանում է արյունատար անոթների և սրտի առողջությունը,
- Մեծացնում է դիմացկունությունը։
Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ, ունի հակաիօքսիդանտ, հակաբորբոքային հատկություններ, ուստի կարող է կանխել արյան մակարդուկի առաջացումը, ինչը կարող է հանգեցնել սրտի նոպաների և սրտային անբավարարության:
Այն խոչընդոտում է քաղցկեղային բջիջների աճին և տարածմանը, միաժամանակ չի վնասում առողջ բջիջները: