«Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաև այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը:

Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը և վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որևէ խնդիր չի եղել և նրանց հետ խոսել և բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք և զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները, և ես հավատացի նրան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել