Bravo.am-ը գրում է.

BRAVO.am-ն այսուհետ կներկայացնի, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 117 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 58 հիշատակում

• Էմմի՝ 52 հիշատակում

Հունիսի սկզբին Սիրուշոն Արցախում ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) չճանաչված պետությունների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը հանդես է եկել մի քանի երգով: Նա իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ պատմելով, թե ինչպես է անցկացնում ժամանակն Արցախում: Լուսանկարներից մեկի ներքո Սիրուշոն գրել է, որ «Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքը հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների բազմաթիվ ապացույցներից մեկն է»: 

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին: Լրատվամիջոցները տարածել են նաեւ Սիրուշոյի եւ Հրաչյա Հարությունյանի ջերմ լուսանկարը: Մեկ այլ լուսանկարով երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ Վարդուհի Վարդանյանի որդին նշանադրվել է, եւ ինքը կնքամայրն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել