G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանձնապես չէին հետաքրքրում պետությունների այնպիսի ղեկավարներ, ինչպիսին, օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։ Նրան հատկապես հետաքրքում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Ըստ Die Sueddeutsche Zeitung-ի՝ նրանք և նրանց նմաներն էլ գերիշխում էին միջոցառման ժամանակ:

Նշվում է, որ հարցին, թե համաշխարահային քաղաքականության վերաբերյալ անցյալ շաբաթ ի՞նչն է հիշատակման արժանի, կարելի երկու պատասխան տալ։ Լավատեսական դիտանկյունից Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է դիտվել որպես հույսի նշան:

Բացասական դիտանկյունից այն լի էր դատարկ ժեստերով և դատարկ խոսքերով: Թրամփը հոգ էր տանում իր նախընտրական արշավի համար գեղեցիկ լուսանկարների մասին, իսկ Օսակայում G20-ի ընթացքում աշխարհի ամենահզոր ավտոկրատների հետ հնարավոր եղավ միայն համաձայնել այն ամենի մասին, ինչ մինչ այդ արդեն գոյություն ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել