Ներկայացնում ենք 2 խորհուրդ, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ և պիրկ կուրծք ունենալու համար:
Խորհուրդ 1. մարզում
Ինչպես անել՝
- Մեջքով տախտակի վրա պառկեք (օգտագործեք ձեր մահաճակալը կամ գորգ):
- Ամեն ձեռքը 5-ֆունտանոց ծանրոց վերցրեք:
- Ձեռքերը բարձրացրեք ուղիղ կրծքի վերևում:
- Հետո ձեռքերը դեպի կողքեր ձգեք, որքան կարողանաք, ինքնաթիռի պես:
- Հիմա նորից ձեռքերը բարձրացրեք կրծքի վերևում:
- Կրկնեք վարժությունը։
Անհրաժեշտ է 3 մոտեցում անել 10-ական անգամ, օրը մեկ: Մոտ 1 ամիս անց տարբերություն կզգաք:
Խորհուրդ 2. տնային միջոց
Անկողնում բարձի վրա հենվելով հարմար դիրք ընդունեք՝ մարմնի վերևի մասը մի քիչ բարձրացնելու համար:
Ոչ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղ լցրեք ափի մեջ և այն քսեք ձեռքերին:
Ձեռքերը դրեք կրծքերի վրա և փոքր շրջանաձև մերսող շարժումներ արեք դրանց շուրջը: 10 շրջան արեք ամեն կրծքի շուրջը:
Եթե յուղ շատ է մնացել, կարող եք սրբել սրբիչով, բայց կարող եք նաև այն թողնել այդ հատվածում, քանի որ այն շատ լավ է խոնավեցնում մաշկը:
Այս պրոցեդուրան ամեն օր արեք կամ առնվազն շաբաթական 3 անգամ, դա կօգնի ամրացնել կրծքի շրջակա մաշկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել