Լյարդը մեր օրգանիզմի ֆիլտրն է և ամենակարևոր օրգաններից մեկը, բայց մենք հաճախ վատ ձևով շահագործում ենք այն: Բնակչության միայն 1%-ն է ժամանակին իմանում լյարդի հիվանդության մասին:

Այդպիսի խնդիրներից խուսափելու և օրգանիզմի նշանները ժամանակին ճանաչելու համար փորձիր անցնել այս թեստը, որը հեշտությամբ կօգնի պարզել՝ արդյոք կարգին վիճակում է լյարդդ, և կարիք կա՞ բժշկի գնալու:

Այս թեստը չի օգնում ախտորոշում անել: Պատասխանիր 9 պարզ հարցերին, հաշվիր միավորները և տես արդյունքը:

Քեզ հաճա՞խ է անհանգստացնում ծանրություն աջ կողատակում:

1 – Ոչ, բոլորովին չի անհանգստացնում

2 – Իսկ այնտեղ ի՞նչ կա ընդհանրապես

3 – Այո, անհանգստացնում է

Հաճա՞խ են մարսողության խանգարումներ լինում:

1 – Ոչ, այդպիսի խնդիրներ չունեմ

2 – Ուշադրություն չեմ դարձնում այդպիսի մանրուքներին

3 – Այո, բավական հաճախ

Լինո՞ւմ է, որ առանց պատճառի սիրտդ խառնի:

1 – Ոչ

2 – Կարծում եմ՝ լյարդն այստեղ կապ չունի

3 – Այո, տեղս չեմ գտնում

Հաճա՞խ ես ալկոհոլային խմիչքներ օգտագործում:

1 – Չեմ խմում

2 – Լինում է, բայց ոչ հաճախ

3 – Սիրում եմ մեկ գավաթ կարմիր չոր գինի խմել աշխատանքից հետո

Դառնահամ զգո՞ւմ ես:

1 – Ոչ

2 – Իհարկե, երբ դառը բան եմ ուտում

3 – Այո, լինում է առանց պատճառի

Ցածր իմունիտե՞տ ունես

1 – Ոչ, ես հիվանդ չեմ

2 – Ես հիվանդանում եմ մյուս մարդկանցից ոչ հաճախ

3 – Այո, իմունիտետս ցածր է

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ ես սնվում

1 – Այո, միայն առողջ սնունդ եմ ուտում

2 – Երբեմն ճիշտ, իսկ երբեմն ամեն ինչ անխտիր

3 – Ոչ, առանձնակի նշանակություն չեմ տալիս սննդակարգիս

Հեպատոպրոտեկտորներ ընդունո՞ւմ ես

1 – Այո, քանի որ մտահոգվում եմ առողջությանս համար

2 – Իսկ պե՞տք է

3 – Ոչ, առաջին անգամ եմ լսում

Վերջին անգամ ե՞րբ ես լյարդդ և մարսողական օրգաններդ հետազոտել

1 – Տարին մեկ անգամ կանխարգելիչ ստուգում եմ անցնում

2 – Մեկ տարուց ավել ժամանակ առաջ

3 – Երբեք չեմ դիմել մասնագետի

Հաշվիր միավորներդ և արդյունքները համեմատիր ստորև բերվածների հետ․

Արդյունքը

9-15 միավոր

Ապրես: Անհանգստանալու պատճառ չկա, առողջությունդ քեզ համար ամենակարևորն է: Շարունակիր ճիշտ սնվել, հետևել լյարդիդ և ընդհանուր օրգանիզմիդ առողջությանը, և հիվանդություններից կխուսափես:

16-23 միավոր

Եվս մի քիչ, և մասնագետի օգնություն պետք կլինի: Պետք է հենց այսօր վերանայես սննդակարգդ և կենսակերպդ: Ավելի շատ ուշադրություն դարձրու առողջությանդ, հատկապես լյարդիդ առողջությանը, բեռնաթափման օրեր կազմակերպիր, միայն առողջ սնունդ կեր, ռացիոնալ սնվիր:

24-27 միավոր

Քո կենսակերպը կխորտակի քեզ: Ուշքի արի, քանի դեռ ուշ չէ: Օրգանիզմի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը վատագույն ձևով է ազդում առողջության վրա, հատկապես՝ լյարդի: Որքան շուտ դիմես մասնագետի, այնքան լավ:

Կանխարգելումը լյարդի լավագույն դեղն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել