Tert.am-ը գրում է.

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանին օդային հարված է հասցվել և անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանքն օդանավակայանում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Միտիգա օդանավակայանը մինչ հետագա ծանուցումն աշխատանքը դադարեցրել է` օդային հարվածի պատճառով»,- գրված է օդանավակայանի ղեկավարության պաշտոնական հաղորդագրությունում: Թե կողմերից որն է հարվածի մեղավորը, չի հաղորդվում:

Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել