Դերասանուհի Դեյզի Ռիդլիի մարմնավորած կերպարը հանդիսատեսը չի հանդիպի «Աստղային պատերազմներ» սագայի հաջորդ մասերում: Այս մասին պատմել է աստղային դերակատարը:

«Կարող եմ հայտարարել, որ ես չեմ լինի հաջորդ եռապատումում»,- դերասանուհուն մեջբերում է Le Figaro պարբերականը:

Ավելի վաղ Disney ընկերությունը հայտնել է, որ 2022, 2024 և 2026 թվականներին կթողարկվեն կինոսագայի նոր եռապատման դրվագները: Առաջին երեք դրվագները նկարահանվելու են «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել