ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը ԿԺԴՀ ապառազմականացված գոտում բեմադրված շոու էր և ոչ մի արդյունք չի տվել: Նման կարծիք է արտահայտել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջուլիան Կաստրոն:
«Ես կողմ եմ հակառակորդների հետ երկխոսությանը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, նախագահի կողմից աջակցություն էր բռնապետի հեղինակությանը»,- ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ հանդիպումը ամերիկյան հասարակությանը ոչ մի նոր բան չի տվել: Նման բան արդեն եղել է Սինգապուրում: Այն ժամանակ Թրամփը հավաստիացրեց, որ ԿԺԴՀ-ն այլևս սպառնալիք չէ Միացյալ Նահանգների համար, սակայն մի քանի շաբաթ անց Հյուսիսային Կորեան վերսկսեց միջուկային փորձարկումները:
Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունները տեղի են ունեցել երկու Կորեաների սահմանի ապառազմականացված Փհանմունջոմ սահմանային կետում, Ազատության տանը: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են բանակցողների խումբ ստեղծել:



