Հունիսի 28-ին Կիպրոսում հրապարակվել են Օդանավակայանների միջազգային խորհրդի 15-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները, գրում է Daily Mail-ը:  
Մրցանակը հանձնվում է 4 անվանակարգերում՝ ըստ օդանավակայանների տարեկան ուղևորահոսքի: Հաշվի են առնվում հաճախորդների սպասարկումը, հարմարությունների առկայությունը, անվտանգությունը և այլ գործոններ:
Տարեկան մինչև 5 մլն ուղևոր փոխադրող օդանավակայանների անվանակարգում հաղթող է ճանաչվել Իռլանդիայի Կորկ քաղաքի օդանավակայանը, 5-10 մլն ուղևոր ուղևորահոսքի անվանակարգում՝ Իսպանիայի Բիլբաո քաղաքի օդանավակայանը, իսկ 10-25 մլն և 25 միլիոնից ավելի ուղևոր փոխադրող լավագույն օդանավակայաններ են ճանաչվել համապատասխանաբար Լիոնի «Սենթ Էքզյուպերի» և Հռոմի «Ֆիումիչինո» օդանավակայանները:
Տարբեր անվանակարգերում առաջադրվել են նաև Լոնդոնի, Բրիսթոլի, Վենետիկի, Բոլոնիայի, Մյունխենի և Կոպենհագենի օդանավակայանները:

Կորկ քաղաքի օդանավակայանը (Իռլանդիա)



Բիլբաո քաղաքի օդանավակայանը (Իսպանիա) 




Լիոն քաղաքի օդանավակայանը (Ֆրանսիա)





Հռոմի օդանավակայանը (Իտալիա)



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել