ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի ընթացքում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին մատով ցույց է տվել նրա տեղը սեղանի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նիստից առաջ Թրամփը հայտնվել է Սանչեսի կողքին, նրանք միմյանց ողջունել են, ինչից հետո Սանչեսը փորձել է ևս ինչ որ բան ասել Թրամփին, սակայն նա ի պատասխան մատով ցույց է տվել նրա տեղը և հեռացել: Սանչեսը ժպտացել է և զբաղեցրել իր տեղը:

Ավելի ուշ Իսպանիայի արձանագրության ծառայությունում հայտարարել են, որ Թրամփը պարզապես ասել է Սանչեսին. «Քո տեղը լավն է»՝ ցույց տալով նրա աթոռը:

Ավելի վաղ Թրամփը կատակել է «ՌԴ միջամտության» մասին:

Օսակայում ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի առաջին օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել