Գրախանութ է բացվել Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին՝ Իտալիայի հյուսիս-արեւմուտքում: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընաթերցասրահ-կրպակը, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում է ավելի քան 1,5 հազար գիրք, տեղ է գրավել 3466 մետր բարձրության վրա՝ Հելբրոներ լեռնագագաթին:

Զբոսաշրջիկներին, դահուկորդներին և ալպինիստներին այդ բարձունքն է հասցնում չորս տարի առաջ բացված Sky Way ֆունիկուլյոր-վերելակը: Վերջնական կայարանի սրահներում հարմարավետ ջերմաստիճան է պահպանվում: Ընթերցասրահ-խանութում, բնականաբար, համապատասխան գրքեր են՝ մշակույթի, լեռների, բնության, հայտնի ալպինիստների և հետազոտողների մասին, ինչպես նաև լուսանկարչական ալբոմներ, գրքեր ճանապարհորդությունների մասին, բեսթսելերներ և աշխատություններ տարածաշրջանի պատմության մասին: Նորաստեղծական համալիրը նպատակ է հետապնդում ավելի մեծ գրավչություն տալու Իտալիայի Կուրմայոր լեռնադահուկային առողջավայրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել