Ասեմ՝ իմանաք. մեր էս կառավարվող քաոսը հանկարծ չկառավարվողի հետ չշփոթեք: Հիմնական ուղենիշները հստակ դրված են, և դրանցից դեռևս որևէ շեղում չի նկատվում: Ու եթե արտաքին քաղաքական օրակարգի շրջանակներում Ադրբեջանի հետ բարեկամանալը, Վրաստանում հեղաշրջում սադրելն ու ՌԴ-ի դեմ տարատեսակ սաբոտաժներ կազմակերպելը ձեզ քիչ էր թվում, պետք է ձեզ «ուրախացնեմ»․ մեր ժողովրդի վարչապետի տերերը շատ ակտիվ են, ես նույնիսկ կասեի՝ գերակտիվ են Իրանի ուղղությումբ:

Այսպես՝ այս տարի՝ մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում: Այդ համաժողովին, տարատեսակ աղանդների թվում, ներկա էին նաև, այսպես կոչված, Բահայի համայնքի հայաստանյան ներկայացուցիչները:

Բահան իսլամի հիման վրա մշակված մի աղանդ է, որը քարոզում է պետությունների ու ազգությունների սնանկությունը: Կոպիտ ասած` «Կյանքի խոսքի» իսլամական տարբերակն է: Ու ինչպես և կյանքի խոսքը, կառավարվում է Իսրայելից: Սրանց գլխամասային գրասենյակը Հայֆա քաղաքում է: Եթե «Կյանքի խոսքը» նույն քարոզը անելիս վերջում միշտ ասում է, որ վերջնանպատակը ավետյաց հողի վերակառուցումն է, Բահայի հավատը նույն բանն է ասում, բայց մահմեդական սոուսով, որ Մերձավոր Արևելքում պատերազմելու և, ըստ այդմ, հրեաներին կոտորելու ցանկություն չլինի: Ենթադրում եմ՝ սա է պատճառը, որ Իրանում Բահայի հետևորդներին մահապատիժ է հասնում:

Էս փայլուն մարդկանց հետ ՀՀ վարչապետը ոչ միայն համաժողով է անում, այլ նաև ելույթ է ունենում, որը կետ առ կետ կրկնում է իրենց գաղափարախոսությունը՝ մասնավորապես նշելով, որ «ամենատարածված կրոնների մեծ մասն, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ», և որ «Աստծո հավատի և նրա կրոնի հիմնական նպատակը կայանում է մարդկային ռասայի շահերի պաշտպանության մեջ, նրա միասնության հաստատման և մարդկանց միջև սիրո ու ընկերության ոգու ամրապնդման մեջ»: Ոբշեմ, սեր, հանդուրժողականություն, ոչ մի ազգություն, ոչ մի պետություն...

Թարսի պես էս աղանդավորները, որտեղ մտել են, ատելությունից ու եղեռնից բացի, բան չի եղել, բայց դե մարդ ես, կարող ա մենք պլստանք... Հը՞ն, իսկ դուք ի՞նչ կարծիքի եք: Օրինակ` Իրանի անվտանգության ծառայությունները, սա իմանալով, իսկ իրենք սա գիտեն, ո՞նց կվերաբերվեն մեզ...

Չէ, պատերազմ չի լինի, համենայն դեպս, քանի դեռ Նիկոլի դիրքերն ամուր են: Հենց որ սրանք զգացին, որ Նիկոլը թուլանում ա, մտնելու են ու հերձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել