Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ կարողացել են քաղցկեղի բուժման նոր միջոց մշակել՝ հաղորդում է gazeta.ru- ն:

Փորձագետները սկսել են օգտագործել մագնիսական նանոմասնիկներ քաղցկեղի բջիջները վերացնելու համար:

Դրանք ներարկում են ուռուցքին, հետո ենթարկում են փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությանը: Արդյունքում մասնիկները տաքանում են մինչև 38 աստիճան:

Նշվում է, որ որոշակի ուռուցքների համար ուղիղ ներարկումն անհնար է, հետևաբար, ձվարանների կամ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում առաջարվում է նանոմասնիկներ ներարկել երակի կամ որովայնային խոռոչի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել