Pastinfo.am-ը գրում է.

Ազգային ժողովի ‹‹Իմ քայլը›› խմբակցությունն երեկ հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի երրորդ թեկանծուի հետ: 
Այս մասին ‹‹Փաստինֆո››-ին հաղորդեց ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ խոսքը քրեական իրավունքի մասնագետ Աննա Մարգարյանի մասին է, որը դասավանդում է ԵՊՀ-ի քրեական իրավունքի ամբիոնում:

Հարցին, թե ո՞ր խմբակցության կողմից է առաջադրվել Աննա Մարգարյանի թեկնածությունը՝ Պապոյանը պատասխանեց. ‹‹Նման հարց չի քննարկվել, հանդիպումը եղել է թեկանծուի և մեր միջև: Այդպիսի հարց չի ներկայացվել, թե ով ում կողմից է ներկայացված››:
Պապոյանը հայտնեց, որ խմբակցությունը մի շարք հարցեր է հնչեցրել, թեկնածուն պատասխանել է դրանց և կոնկրետ իրեն բավարարել են այդ պատասխանները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցությունը եւս ունի ԲԴԽ անդամի թեկնածու և բանակցություններ է վարում իշխող ‹‹Իմ քայլը›› խմբակցության ու իր նախընտրած թեկնածուի հետ: ԼՀԿ խոսնակ Արեն Պետունցից փորձեցինք ճշտել արդյո՞ք Աննա Մարգարյանն է ԲԴԽ անդամի իրենց թեկնածուն. ‹‹ԼՀԿ-ի ԲԴԽ անդամի թեկնածուն Աննա Մարգարյանը չէ››,-հայտնեց Արեն Պետունցը:

Ըստ ամենայնի՝ իշխող ուժը որոշել է թափուր տեղերը լրացնել իր թեկնածուներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել